My BIM-ի ուղիղ հեռարձակումները և առցանց միջոցառումները

Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկանալ BIM-ի վերաբերյալ, մնալ կապի մեջ մոդելավորողների, պոտենցիալ գործընկերների և մասնագետ-խորհրդատուների հետ: My BIM-ը կիսվում է կառույցների ինֆորմացիոն մոդելավորման վերաբերյալ իր փորձով տարբեր ուղիղ հեռարձակումների և օնլայն միջոցառումների միջոցով:

Արդյունաբերական աշխարհը փոխվում է

Ժամանակակից աշխարհում զարգացող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` արդյունաբերությունը, շինարարությունը, ենթակառուցվածքները, միավորվելով վիզուալիզացիայի հետ, զարգանում են ավելի ու ավելի արագ։

Ardesk ընկերությունը Autodesk-ի հետ համատեղ սեպտեմբերի 26-ին Երևանում կներկայացնեն «Ապագայի կառուցում» խորագրով համաժողովը։ Եթե դուք ցանկանում եք բացահայտել ամենակարևոր տեխնիկական նորամուծությունները և զարգացնել Ձեր բիզնեսը, ապա բաց մի՛ թողեք այս միջոցառումը։

Համաժողովի ընթացքում հնարավորություն ունեք, ըստ Ձեր ընտրության, մասնակցել զուգահեռ ընթացող նիստերին։ Գլխավոր քննարկումները ընդգրկելու են տեխնիկական զարգացումները և ոլորտի միտումները, որոնք արտադրական ու շինարարական արդյունաբերության հիմքն են:

Տեխնիկական մասը նպատակ ունի բացահայտելու նորագույն լուծումների օգտագործումը արտադրության, շինարարության և քաղաքաշինության ոլորտներում: Կշեշտադրվեն վիզուալիզացիայի ոլորտում կատարված նորամուծությունները։ Բավականին ոգեշնչող և հետաքրքիր թեմաների ակտիվ քննարկումները կօգնեն որոշել Ձեր բիզնեսի զարգացմանը նպաստող ճիշտ քայլեր:

Բացահայտե՛ք։ Միացե՛ք։ Միավորվե՛ք։


Այս սկզբունքը հաջողությամբ կիրառվում է այլ ոլորտներում և կարող է հասանելի լինել նաև Ձեզ։ Անհատ ձեռներեց եք, թե՞ մեծ կազմակերպության աշխատակից․ դա այլևս կարևոր չէ: Նորագույն տեխնոլոգիաները տալիս են հաջողության նույն հնարավորությունները և՛ ստարտափներին, և՛ կայացած կազմակերպություններին: Մենք հնարավորություն ենք տալիս Ձեր ընկերությանը հաղթահարել մարտահրավերներ փոփոխությունների այս դարաշրջանում:

National BIM Congres

My BIM