BIM Security

BIM անվտանգություն

Շինարարության ոլորտում աշխատողների անվտանգությունը և առողջապահությունը վերջին ժամանակներում իհարկե բարելավվել են, բայց շարունակում են մնալ ոլորտի գլխավոր խնդիրների շարքում։ Այսօր կառույցների ինֆորմացիոն մոդելավորումը (BIM) շինարարական ոլորտում համարվում է ամենաարդյունավետ գործիքը, որն օգնում է բարելավել աշխատակիցների առողջության պահպանման և անվտանգության պայմանները։
Շինարարության ոլորտում անվտանգության պատմությունը սկզիբ է առել 1985 թվականին, երբ  International Labor OYce (ILO) կազմակերպությունը հայտարարեց, որ նախագծող մասնագետների աշխատանքային գործընթացներում անհրաժեշտ է հաշվարկել անվտանգության միջոցները։
BIM-ն ապահովում է աշխատակիցների անվտանգությունը, վթարների կանխարգելումը, անվտանգության նախագծումը և պլանավորումը, շինությունների պահպանումը նախագծման ամբողջ ընթացքում։ 
Շինարտադրության կազմակերպման գործում BIM-ը մեծ դեր է խաղում, քանի որ նախագծային փուլում ունենալով կառույցի ինֆորմացիոն մոդելը, կարելի է ավելի արդյունավետորեն իրականացնել շինհրապարակի դասավորությունը, աշխատուժի և շինարարական տեխնիկայի կանոնավոր տեղաշարժը, ինչն իր հերթին ապահովում է ավելի անվտանգ շինարարական գործընթաց։
BIM-ի օգտագործումը ներառում է․ 

  • վիզուալիզացիա, 
  • հաճախորդների և նախագծողների միջև խոչընդոտների հայտնաբերում/խուսափում, 
  • նախագծերի ստուգում, 
  • շինարարության փուլերի հաջորդական պլանավորում, 
  • մարքեթինգային կանխատեսումներ, վերլուծություններ, 
  • վիրտուալ մակետներ և այլն։
Այսպիսով, կառույցների ինֆորմացիոն մոդելավորումը (BIM) մեզ ավելին է առաջարկում ՝ ապահովելով առավել բարձր անվտանգության պայմաններ և արդյունավետ աշխատանք։

National BIM Congres

My BIM