How to successfully deliver construction projects with BIM

Ինչպես հաջողել շինարարական նախագծերում BIM-ի միջոցով

Շինարարական ծրագրերը հաճախ համարվում են բարդ, քանի որ ներառում են շատ խնդիրներ։ Չնայած նախագծի տարբեր կողմերին միավորում է արդյունքների հասնելու վերջնական նպատակը, այնուամենայնիվ, որքան շատ են ներգրավված կողմերը, այնքան դժվարանում է աշխատանքը: Ներկայացնենք մի քանի մեթոդներ, որոնք շինարարական ծրագրերի փորձառու ղեկավարներն օգտագործում են ժամանակի խնայողության և բյուջեի շրջանակներում մնալու համար:

  • Սահմանել ճշգրիտ ժամկետներ

  • Պայմանագիրը, որը մանրամասնորեն նկարագրում է նախագծի ակնկալիքները, ներառյալ ժամկետները, ժամանակի կառավարման առաջնային գործիքն է: Շինարարական բիզնեսում պայմանագրերը պարունակում են տեղեկատվության հսկայական ծավալներ, որոնք կարող են օգտագործվել որպես մեկնարկային բազա: Համոզվեք, որ բոլոր կողմերը գիտեն իրենց պարտականությունները և խնդիրները, այնպես, ինչպես նշված է պայմանագրում։ Արդյունքում յուրաքանչյուր թիմ կունենա բավարար ժամանակ, որպեսզի կազմակերպի իր աշխատանքը և ժամանակին կատարի իր առջև դրված խնդիրները։
  • Ապահովել տեղեկատվության հոսք

  • Տեղեկատվության թարմացումների և հաշվետվությունների շարունակական հոսք ապահովելով, դուք նվազագույնի եք հասցնում սխալների հավանականությունը: Այնուամենայնիվ, կապի պահպանումը, առանց տեղեկատվության կորուստների, բարդ գործընթաց է, որը պահանջում է կողմերի միջև անվերապահ համագործակցություն: Համագործակցության այս աստիճանը ներառում է գիտելիքների փոխանակման և թարմացման գործընթացը, որտեղ ծրագրի բոլոր մասնակիցները կարող են առաջարկել իրենց ներդրումը:
  • Ընտրել ճիշտ թվային գործիք

  • Ճիշտ թվային գործիքի կամ գործիքների ընտրությունը կարող է ունենալ մեծ նշանակություն ձեր շինարարական նախագծի արդյունավետ իրականացման համար։ Շատ կարևոր է կարողանալ կիսել թարմացումները թիմի մյուս անդամների հետ։ Բայց որոշ թվային գործիքներ առաջարկում են շատ ավելին, քան դա։ Թեև ոմանք կարծում են, որ BIM-ն ընդամենը 3D մոդելավորման գործիք է,սակայն այն կարող է ներառել 4D (ժամանակ), 5D (արժեք) և նույնիսկ 6D (ներկառուցված գործողություն): Այն իրենից ներկայացնում է ծրագրի տեղեկատվության կառավարման համալիր հարթակ։ BIM-ը թվային ֆայլեր է, որոնք մանրամասն տեղեկություններ են տրամադրում նախագծի յուրաքանչյուր կողմի մասին, որոշումների կայացման գործընթացին աջակցելու նպատակով:
  • Հիմնվել տվյալների վրա

  • Շինարարական շատ կազմակերպություններ տվյալներն դիտարկում են որպես ապագա արդյունաբերության համար առավել արժեքավոր ռեսուրս, արտադրողականության աճի հիմք, գլոբալ մրցակցություն և նորարարություն: Սակայն խնդիրն այն է, որ այս պահին շինարարությունը գյուղատնտեսությունից հետո ամենաքիչ թվայնացված հատվածն է։ Եթե շինարարական ծրագրերի ղեկավարները սովորեն հավաքել, վերլուծել և վերահսկել տվյալները պատշաճ կերպով, նրանք կկարողանան բարելավել շինարարության գործընթացը զարմանալի ճշգրտությամբ, արմատախիլ անելով նախագծի ցանկացած հետաձգում և ծախսերի գերազանցում։
  • Ճանաչել ուշացման նշանները

  • Ժամկետների երկարաձգումը հաճախ հանգեցնում է տուգանքների, դադարների և դատական գործերի, որոնք ռեսուրսներ են սպառում բոլոր մասնակիցների համար: Սովորելով ճանաչել ուշացման նշանները՝ մասնակիցները կարող են մեթոդներ մշակել դրանք կանխելու համար։ Օգտագործելով տարբեր հաշվետվություններ՝ շինարարական աշխատանքների ղեկավարը պետք է հասկանա թե ինչն է առաջացրել ուշացում և ծրագիր կազմի, որպեսզի կարողանան նախագիծը սահմանված ժամանակին ավարտել։
    Շինարարական նախագծերում մեկ խնդրի լուծումը հաճախ անխուսափելիորեն կապված է մեկ այլ խնդրի լուծման հետ: Նման շղթայական խնդիրները կարող են հեշտությամբ հանգեցնել թանկարժեք ձգձգումների և ծախսերի։ Օգտագործելով համապատասխան թվային գործիքներ և առաջադեմ շինարարական մեթոդներ, շինարարության ղեկավարները երաշխավորում են, որ իրենց նախագիծը կավարտվի համաձայնեցված ժամկետներում:

    National BIM Congres

    My BIM