Rotterdam University and NPUA  Vanadzor branch join forces with ICN Group members ICN Solutions and ArchiDutch

Ռոտերդամ Համալսարանը եւ ՀԱՊՀ Վանաձոր մ/ճ համատեղում են ուժերը ICN Group-ի անդամ ICN Solutions-ի եւ ArchiDutch-ի հետ

Ռոտերդամ Հոգսքուլի Քաղաքաշինության բաժինը (Կիրառական Գիտությունների Համալսարան) և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը իրենց բակալավրիատի դասընթացների համար նախընտրում են ICN Group-ի անդամ ICN Solutions-ի և ArchiDutch-ի 3D CAD-ի, մոդելավորման և վիրտուալ շինարարության փորձագիտությունը:
ICN Solutions-ի և ArchiDutch-ի փորձագիտության ներդրումը համալսարաններում ապահովում է ուսանողների և դասախոսների համար դասընթացներ՝ նախատեսված գերժամանակակից ծրագրերի ուսուցման և BIM տեխնոլոգիաների կիրառման համար: Այս նպատակով կազմվել է տասնմեկ տարբեր դասընթացների համընդհանուր ծրագիր, որն ընդգրկում է բակալավրիատի առաջին երեք տարիները:
ICN Solutions-ի քաղաքաշինության և ՏՏ ոլորտի փորձագետները դասընթացի ամբողջ չորս տարիների ընթացքում ուսանողներին և դասախոսներին կաջակցեն գործնական առաջադրանքների այսպես կոչված BIM Hub-ի շրջանակներում ։ Ամեն տարի շուրջ 100 ուսանող ավարտում է Հոգսքուլ Ռոտերդամի քաղաքաշինության բաժինը: Քաղինժեներները նախագծում, կազմակերպում և կառուցում են հանրային և ենթակառուցվածքային խոշոր աշխատանքների հիմնական մասը: Ապագայում քաղաքաշինական աշխատանքների մեծ կարիք կլինի՝ կլիմայական փոփոխություններից կախված: Հոլանդական ընկերություններն ու ինժեներները առաջատար են այս ոլորտում, և այդ պատճառով միջազգային նախագծերում մեծանում է նրանց ներգրավվածութունը :
Գիտելիքների և հմտությունների ասպարեզում առաջատար դիրքը պահելու նպատակով՝ Հոգսքուլ Ռոտերդամի ուսանողները և դասախոսները մշտապես զբաղվում են ինքնազարգացմամբ՝ շնորհիվ ICN Solutions-ի կողմից պարբերաբար կազմակերպած դասընթացների։ Արդյունքում նրանք հմտանում են Autodesk Revit, Infraworks, Civil 3D-ի, Navisworks և այլ ծրագրերի կիրառման մեջ: Սա նրանց հնարավորություն է տալիս նախագծել վիրտուալ, կառուցել և օպտիմալացնել շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքներ` փաստացի և՛ շինարարությունից առաջ, և՛ շինարարության ընթացքում: Այս դասընթացի կարևորագույն մաս են կազմում Autodesk BIM 360-ի, վիրտուալ և լրացված իրականության, ամպահիմք համագործակցության և 3D վիզուալիզացիայի (պատկերացում) վրա հիմնված առավել նորարարական տեխնիկական լուծումների և BIM տեխնոլոգիաների տիրապետումը: Հոգսքուլ Ռոտերդամի և ICN Solutions-ի համատեղ ուժերով քաղաքաշինության բաժնի բակալավրիատը ապահովում է այս ոլորտում ուսանողների և դասախոսների կրթության ավելի բարձր մակարդակ: Նրանք հնարավորություն են տալիս ուսանողներին գերազանցել նույնիսկ իրենք իրենց այժմ և հետագայում՝ որպես կայացած մասնագետներ:
ICN Group-ի անդամ ArchiDutch ընկերությունը արդեն մեկ տարի է, ինչ իրականացնում է տիպային կրթական ծրագիր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Շինարարություն» մասնագիտության ոլորտում: Նախատեսվում է ծրագրային բարեփոխումներ նաև համալսարանի այլ հարակից ոլորտներում։ Դասընթացի նպատակն է հայ ուսանողներին փոխանցել միջազգային փորձ, եվրոպական շուկայում աշխատելու գիտելիքներ, BIM տեխնոլոգիաներին ծանոթացում և իրականացնել դրանց կիրառությունը նաև Հայաստանում։

National BIM Congres

My BIM