Advantages of visualization

Վիզուալիզացիայի առավելությունները

BIM–ի կիրառությունը հնարավորություն է տալիս նախագծային փուլում ավելի նորարարական եղանակով ստանալ և վիզուալիզացնել ակնկալվող կառույցը՝ բուն մինչ շինարարական աշխատանքները սկիզբը։ 
Դարի արագընթաց զարգացմանը համընթաց աննախադեպ կերպով առաջ են գնում տեխնիկան և տեխնոլոգիան։ Այդ առաջընթացի ապահովման մի մասնիկ է նաև վիզուալ էֆեկտների ստացումը:

Վիզուալիզացիան ճարտարապետական, ճարտարագիտական և շինարարական ոլորտներում ընձեռնում է մի շարք կարևոր հնարավորություններ.

  • եռաչափ մոդելավորում,
  • իրականությանը մոտ 3d նախագծում,
  • նախագծողների և հաճախորդների միջև հաղորդակցության հստակեցում,
  • վիդեո վիզուալիզացիաներ
  • նախագծերը և մոդելները վիրտուալ իրականության մեջ (AR/VR) կիրառելու հնարավորություն։
Նախկինում պատվիրատուները ուղղակի հավատում էին, որ շինարարական ընկերությունը բարեհաջող կկատարի իրեն վստահված աշխատանքը և վստահ էին, որ  շինարարության վայր այցելությունը կբացահայտի և կլուծի բոլոր հնարավոր խնդիրները։ Ներկայումս հաճախորդները չունեն նմանատիպ դժվարություններ։ Նախագծերի եռաչափ տեսքը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալու շինության ծավալների և վերջնական տեսքի մասին։ 
Վիզուալիզացված նախագծերը ավելի են հեշտացնում ինֆորմացիայի փոխանցումը հաճախորդին: Թղթի վրա նախագծելուց և պլանավորելուց բացի հաճախորդները կարող են ուղղակի տեսնել իրականությանը մաքսիմալ մոտ ապագա շինությունը։ Արդյունքում ցանկացած անհամաձայնություն ավելի արագ տեսանելի կդառնա և կշտկվի։ 
Վիզուալիզացված պատրաստի մոդելը կարող եք տեսնել վիրտուալ իրականության մեջ և ուսումնասիրել նրա ամեն մի անկյունը՝ մինչ շինարարական գործի սկիզբը։ 
Արդյունքում մինչ կառուցումը ցանկացած փոփոխություն կարող է կատարվել ավելի արագ, ինչի հետևանքով հետագայում կնվազեցվեն թանկ և ժամանակատար փոփոխությունները։

National BIM Congres

My BIM