BIM enlarges opportunities of the project

BIM-ը ընդլայնում է նախագծային հնարավորությունները

BIM նախագծային մեթոդները, կիրառելով շինարարության բնագավառում ներդրված մտավոր ներուժի հետ ,հնարավորություն են տալիս ապահովել կայուն առաջընթաց։
Կարող ենք ասել, որ BIM-ը բացում է բոլոր հնարավոր դռները դեպի ճարտարապետական և ճարտարագիտական ոլորտների զարգացում։
BIM-ը խելացի գործընթաց է, որը ստեղծում, կառավարում և տեղեկատվություն է տալիս կառույցների նախագծման, շինարարության և ապամոնտաժման փուլերի մասին։

BIM-ը ապահովում է․

1․Արդյունավետ հաղորդակցություն եւ համագործակցություն
Առաջին հերթին BIM-ը  կարողանում է ապահովել  կարգապահություն և կոնֆլիկտներից զերծ համագործակցություն։ Այն թույլ է տալիս կիսվել նախագծային մոդելներով և ճիշտ պլանավորում իրականացնել, որը նպաստում է համագործակցային մթնոլորտի բարելավմանը և շահագրգիռ կողմերին հնարավորություն է ընձեռնում ճիշտ պատկերացում կազմել մոդելների նախագծման փուլերի մասին։ Հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց սարքավորումներով անընդհատ հետևել նախագծերի թարմացված տարբերակներին։

2․Նախնական գնահատում

Շատ ճարտարապետական, ճարտարագիտական և շինարարական ընկերություններ գիտակցում են, որ  նախագծման նախնական գնահատումը ապահովում է շինարարական գործընթացի էֆեկտիվությունը, որն էլ իր հերթին նվազեցնում է կառուցման ինքնարժեքը։ Օգտագործելով այնպիսի BIM գործիքներ, ինչպիսիք են՝ Autodesk Revit-ը կամ BIM 360-ը,  հնարավոր է ավտոմատացնել ծախսերի հաշվարկը՝ ավելի հեշտացնելով աշխատանքը։

National BIM Congres

My BIM