Fast and efficient reconstruction of Mexico thanks to BIM

BIM-ի շնորհիվ Մեխիկոյի արագ ու արդյունավետ վերակառուցումը

Մեխիկո-Սիթին իր պատմության ընթացքում բազմիցս վերակառուցվել է: Սկզբնապես Տենոչտիտլան անունը կրող այս քաղաքը վերականգնվել է այն բանից հետո, երբ իսպանացիները 1521 թվականին ավերել են այն։ Ապա որպես նոր Իսպանիայի մաս, այն կրկին վերականգնվել է 40 ժամ տևած անձրևից հետո, որը ջրհեղեղի պատճառ էր դարձել 1629 թվականին: Իսկ 1985 թվականի սեպտեմբերի 19-ին, Մեխիկոյում տեղի է ունեցել 8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 20 000 մարդ և լրջորեն տուժել է քաղաքի ենթակառուցվածքները: Երկար ժամանակ տևեց, բայց չիլանգոսները, ինչպես հայտնի են Մեխիկոյի բնակիչները, վերականգնեցին քաղաքը։ Ճակատագրի հեգնանքով 32 տարի անց ևս մեկ երկրաշարժ ցնցեց ավելի քան 20 միլիոն բնակչություն ունեցող այս մեգապոլիսը: 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին՝ խլելով 228 մարդու կյանք և վնասելով 1104 շենք (15 շենքեր փլվել են, 180-ը մասամբ փլուզվել են, և 8-ը մնացել են փլուզման վտանգի տակ)։

Երկրաշարժից մի քանի օր անց իշխանությունները բնակարանների վերակառուցման ծրագիր ներկայացրեցին։ Բայց մոտեցող ընտրական գործընթացների և կառավարության փոփոխության պատճառով նրանք չհասան ակնկալվող արդյունքներին։ Նոր վարչակազմը, որը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերին, հրապարակեց նոր, հավակնոտ ծրագիր։ Այդ ծրագրում ընդգրկված շենքերից մեկը Calle Pacifico 223 հասցեում գտնվող բնակելի համալիրն է։ Մեխիկոյի հնագույն շրջաններից մեկում՝ Կոյոականում գտնվող այս շենքը չի փլուզվել երկրաշարժի ժամանակ, սակայն այնպիսի լուրջ վնաս է հասցվել, որ 40 ընտանիք անօթևան է մնացել: Շենքի վերակառուցման աշխատանքները սկսվեցին 2019 թվականի մայիսի 5-ին։ Սկզբում բազմաբնակարան շենքը վեց հարկանի էր և 40 բնակարանով: Նոր առաջարկով այն բաղկացած կլինի ութ հարկերից և 54 բնակարաններից, որոնք բաժանված են երկու աշտարակների, և միավորված են ընդհանուր ներքին բակով: 14 նոր բնակարանները կվաճառվեն փոխհատուցելու աշխատանքային ծախսերը։ Նոր շենքը կկառուցվի ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Շենքը կունենա անձրևաջրի հավաքագրման և ծծմբի ջրի վերամշակման համակարգեր, որպեսզի ավելի կայուն լինի:

Համագործակցությունը Տեխնոլոգիաների Միջոցով


Տեխնոլոգիաները կենսական նշանակություն ունեն այդ շինարարական ձեռքբերումների համար, քանի որ դրանք օգնում են նախագծային թիմերին ավելի լավ շփվել և նվազեցնել ծախսերը։ Շենքի ընդհանուր մոդելի, բոլոր օբյեկտների 3D թվային ներկայացում ստեղծելու համար, ինչպես նաև բոլոր նյութերի քանակական գնահատման համար օգտագործվել է Autodesk Revit ծրագրային ապահովումը: Իսկ նախագծային հրահանգների համակարգման համար օգտագործվել են Autodesk Navisworks-ը և BIM 360-ը։ Այս ծրագրային ապահովումների շնորհիվ նվազագույնի են հասցվել շինարարական խնդիրները, իսկ տարբեր թիմերին օգնել են տեղյակ լինել առաջընթացից և ավելի արագ որոշումներ կայացնել։ Այդ գործիքների օգտագործումը թույլ է տվել առնվազն 50-60% - ով կրճատել սպասման ժամանակը։

«Սա էական է, քանի որ ավանդաբար մարդիկ աշխատում են գծային, այլ ոչ թե զուգահեռ։ Այլ կերպ ասած, նրանք գծագրեր են կազմում, ապա ստեղծում կառուցվածքը, ապա անցնում այնպիսի գործերի, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջուրը և գազը: Բայց երբ այդ նախագծում ինչ-որ բան փոխելու կարիք է առաջանում՝ տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս։ Եվ նրանք ստիպված են լինում ամբողջը կրկին անել»,-ասում է վերակառուցման պայմանագիր կնքած COOP Arquitectos ճարտարապետական ընկերության համակարգողը։

BIM-ը (Building Information Modeling) թույլ է տալիս ստեղծել ամբողջական համալիր դիզայն, ավելի քիչ սխալներով և բացթողումներով: «Այն նաև օգնում է Ձեզ ավտոմատ կերպով հաշվել և թարմացնել նյութերն ու ծախսերը նախագծի յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս։ Pacifico 223-ի դեպքում ժամանակի խնայողությունը գնահատվել է 20%», - ասում է COOP Arquitectos-ի մենեջերը:

«3D մոդելները մեզ թույլ են տվել սեղմ ժամկետներում առաջարկվող պլանները համաձայնեցնել բնակիչների հետ։ Բնակիչները կարողացել են պատկերացնել ննջասենյակի չափերը, գտնվելու վայրը, բաղնիք, խոհանոցային առանձնահատկությունները, և իրենց առաջարկները ներկայացնել։ Դրա շնորհիվ, Pacifico 223-ը հինգ ամսով ավելի շուտ կկառուցվի, քան երկրաշարժի պատճառով վերակառուցման ենթակա նմանատիպ այլ շինություն», - ասում է համակարգողը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020 թվականին, իսկ բանալիները բնակիչները կստանան արդեն սեպտեմբերին։ Դրանով նրանք ոչ միայն կնշեն սեպտեմբերի 19-ի սարսափելի զուգադիպության եռամյա տարելիցը, այլև կցուցադրեն Մեխիկոյի ՝ նորից վերակառուցվելու ունակությունը։

National BIM Congres

My BIM