Building Information Modeling (BIM) Market  Growth Trends and expectations until 2025

BIM/Building information modeling/ շուկայի աճի տենդենցներն ու ակնկալիքները մինչև 2025թ.

BIM պրոյեկտները օր օրի ավելի են զարգանում ճարտարապետական, ինժեներական և շինարարական արդյունաբերության մեջ:

BIM ծրագրային ապահովման կիրառման հիմնական նպատակն է բարելավել նախագծի իրականացումը և գեներացնել ավելի լավ արդյունքներ: BIMը թույլ է տալիս տարբեր մասնագետներին էֆֆեկտիվորեն համագործակցել` ավելի լավ արդյունքներ գրանցելու նպատակով:

Կան մի քանի միտումներ, որոնք ձևավորում են BIM նախագծերի ապագան: Ահա այդ միտումներից մի քանիսը.

1. Բարելավված 3D տպագրություն

3D տպագրության տեխնոլոգիան ունի կիրառման տարբեր ոլորտներ մասնագիտական նախագծային ընկերություններում : BIM-ի եւ 3D տպագրության օգտագործման ժամանակ շատ ավելի քիչ ժամանակ է ծախսվում տարբեր նկարներ, պլաններ և մոդելներ պատրաստելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ BIM ծրագրային ապահովման օգտագործմամբ նախագծման մեջ ավելի շատ ժամանակ է ներդրվում: BIM ծրագրային ապահովումը նաև թույլ է տալիս ավելի շատ կարգավորել և զգալիորեն հեշտացնում է ավելի բարդ կառույցների ստեղծման գործընթացը: BIM-ի միջոցով բոլոր երկրաչափական և կառուցվածքային տարրերը նախ սահմանվում , մոդելավորվում են թվային 3D մոդելի մեջ: Հաստատումից հետո տվյալները փոխանցվում են անմիջապես 3D տպիչին: Սա կարող է օգնել կրճատել մի շարք փուլեր շինարարության գործընթացում: Այսպիսով, BIM-ը թույլ է տալիս մշակել բարձր ճշգրտությամբ նախագծեր ' նվազագույնի հասցնելով ծախսերը և նյութական թափոնները :

2. 3D լազերային սկանավորում

3D լազերային սկաները թույլ է տալիս արձանագրել տարբեր տեղեկություններ կառուցվածքի մասին, ինչպիսիք են` իր տեսքը եւ ձևը: Սկաները փոխակերպում է այս տեղեկատվությունը տվյալների միավորի, որը հետո հնարավոր է ներմուծել BIM ծրագրային ապահովման մեջ: 3D լազերային սկանավորումն ունի մի շարք առավելություններ. այն խնայում է ժամանակ, քանի որ արձանագրում է տեղեկատվությունը շատ ավելի արագ, քան մարդիկ կարող են: Ավտոմատացված տվյալների հավաքագրման շնորհիվ այն ապահովագրված է մարդկային գործոնից/ սխալներից , որոնք հաճախ կարող են հանգեցնել նախագծերի իրականացման ձգձգումների:

3. Նախնական արտադրանքի ձևավորման աճ

Նախագծումը մի գործընթաց է, որը տեղի է ունենում երկու հիմնական փուլով: Նախագծման բաղադրիչները նախ հավաքվում են արտադրության փուլում, ապա այս բաղադրիչները կամ ենթաբաղադրիչները տեղափոխվում են շինարարության փուլ: Նախնական արտադրությունը նվազեցնում է շինարարության ծախսերը ` ժամանակի, աշխատավարձի եւ նյութերի խնայողությամբ: BIM ծրագրային ապահովման անբաժանելի մասն է գործարանային/նախնական արտադրությունը: Օրինակ, եթե Դուք ունեք համակարգված BIM մոդել, Դուք կարող եք հեշտությամբ արտադրել բաղադրիչներ, որոնք կհամապատասխանեն տեղադրման ժամանակ: Այսպիսով, օգտագործելով BIM-ը, նվազեցվում է բաղադրիչների սխալ պատրաստման ռիսկը, որոնք կարող են չհամապատասխանել տեղադրման ընթացքում:

4. Էներգետիկ մոդելավորում ' ածխածնի հետքի կրճատում և անցում կանաչ գույնին/կանաչ ճարտարապետությանը

BIM ծրագրերը կարող են օգնել նվազեցնելու ածխածնային հետքը շինարարության ոլորտում: BIM ծրագրային ապահովումը կարող է տվյալներ տալ շենքի էներգիայի սպառման վերաբերյալ: Դուք կարող եք օգտագործել այս էներգետիկ տվյալները, որպես կենսական տեղեկատվություն, որոշումներ կայացնելու համար, թե ինչպես պետք է պատշաճ կերպով կառավարել շենքի էներգետիկ ցիկլը` այդպիսով նվազեցնելով ածխածնային հետքը: BIMը կիրառվում է էներգետիկ ցիկլի հետևյալ փուլերում.
• Պլանավորման և նախագծման փուլ
• Շինարարության փուլ
• Աշխատանքի փուլ
• Կառավարման և սպասարկման փուլ

Էներգետիկ մոդելների վրա հիմնված BIM նախագծերը նույնպես օգտակար են կանաչ տեխնոլոգիաների կիրառումը հիմնավորելու համար:

5. Cloud Computing/ Ամպային տեխնոլոգիաներ

Մարդիկ կարիք ունեն մուտք ունենալու տվյալների բազա ավելի ,քան երբևէ: Հաճախ կարող ենք լսել «ես իմ տվյալները պահում եմ «ամպի մեջ»» արտահայտությունը: Ամպային համակարգումը թույլ է տալիս պահել և կարգավորել տվյալները` տեղային/լոկալ կամ անձնական համակարգիչներ կիրառելու փոխարեն: BIM-ի ինտեգրումը ամպի հետ շատ հզոր համադրություն է: Այն առաջարկում է մի շարք առավելություններ, այդ թվում` իրական ժամանակի թարմացումները և ծրագրի կատարման ընթացքին պարզ հետևելը: Այնուամենայնիվ, BIM-ի և ամպերի միավորման ամենակարևոր առավելությունը տվյալների համընդհանուր հասանելիությունն է և արդյունավետ համագործակցությունը: Այսպիսի աննախադեպ փոփոխությունները մեզանից պահանջում են փոխել մեր աշխատանքի ձևը ։ Արդյունավետ առցանց համագործակցությունը ներկայումս կարևոր է, որպեսզի կազմակերպությունը կարողանա շարունակել գործել ժամանակի պահանջներին համընթաց: Այսպիսով, BIM-նախագծերը զարգանում են AEC ոլորտներում: Կան մի քանի միտումներ, որոնք ազդում են BIM-ի ապագայի վրա: Լավագույններից մի քանիսը, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, ներառում են BIM-ի կիրառումը 3D տպագրության, 3D լազերային սկանավորման, գործարանային արտադրության եւ էներգետիկ մոդելավորման համար` նվազեցնելով ածխածնի հետքը:

National BIM Congres

My BIM