Ծրագրային ապահովումը աշխատանքի համար
Օգտագործե՛ք Autodesk-ի հնարավորություններով լի BIM և CAD ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ծրագրային ապահովումների հավաքածուները, որպեսզի Ձեր հաճախորդներին մատուցեք լավագույնը և մշտապես մրցունակ լինեք:
Նախագծե՛ք, մոդելավորե՛ք և ստեղծե՛ք ամեն ինչ Autodesk Product Design & Manufacturing հավաքածուի մեջ ներառված CAD, CAM և CAE պրոֆեսիոնալ ծրագրային ապահովումներով:
Autodesk Media & Entertainment հավաքածուի 3D անիմացիոն ծրագրային ապահովման շնորհիվ կարող եք կառուցել բարդ տեսարաններ և վիզուալիզացնել վերջնական արդյունք ստանալու համար:
Կապվե՛ք մեզ հետ ավելի շատ տեղեկություն ստանալու համար ArDesk
BIM-ը եւ CAD-ը կարող եք օգտագործել նախագծման համար ճարտարագիտության եւ շինարարության ոլորտներում։ Անկախնրանից՝ դուք նախագծողեք, թե ենթակառուցվածքների կամ շինարարության մասնագետ, բարձրակարգ գործիքները հասանելի կլինեն Ձեզ համար։ Արդյունքում կկարողանաք մատուցել լավագույն ծառայությունները եւ մնալ մրցունակ:
Inventor ծրագրի օգնությամբ կարող եք Ձեր արտադրանքը նախագծել եւ դարձնել լավագույնը՝ ներառելով in-canvas-ի աշխատանքային հոսքերը, առաջադեմ մոդելավորումը, 5-առանցքային CAM-ը եւ շենքերի նախատիպի ստեղծման հնարավորությունները:
Դուք նաեւ հնարավորություն կստանաք աշխատելու AutoCAD-ի լայնածավալ մասնագիտացված գործիքներով նաեւ նոր ամպային տեխնոլոգիաներով, ինչպեսօրինակ՝ Fusion 360-ը։
Իրականություն դարձրեք Ձեր հաջորդ նախագիծը նախնականից մինչեւ վերջնագիծ։ Ստեղծե՛ք երեւակայական կերպարներ՝ օգտագործելով ժամանակակից գործիքներ։ Նախագծե՛ք հագեցած, ամբողջական միջավայրեր` մոդելավորման մասնագիտացված գործիքներով: Օգտագործե՛ք Arnold ծրագրի գերհնարավորությունները` ռենդերինգում հաջողված վերջնական արդյունք ստանալու համար:
Այժմ ներառվածէ AutoCAD-ի նախագծման հետեւյալ գործիքները՝ MEP, Map 3D եւ այլն
Վերլուծություններ, ռենդերինգ, իրականությունը արտացոլող ծրագրեր, ծառայություններ եւ այլն։
Փաթեթում այժմ ներառված են նաեւ AutoCAD-ի մեխանիկական, էլեկտրական գործիքներ եւ ավելին։
Շենքերի մակետավորման, ռենդերինգի, տվյալների կառավարման եւ այլմասնագիտացված ծրագրային ապահովումներ։
Դիմե՛ք մեր վաճառքի մասնագետին՝ մեդիա եւ ժամանց հավաքածուին Arnold 5 փաթեթով բաժանորդագրվելու համար։
Ռենդերինգի, սքեթչինգի, իրական պատկեր ստանալու համար մասնագիտացված ծրագրային ապահովումներ:
Հավաքածուները հեշտացնում են ծրագրային ապահովման հասանելիությունը, տալիս են հնարավորություն գործիքները հարմարեցնել ու յուրաքանչյուր ծրագրի հատուկ պահանջներին՝ վերահսկելով այսօրվա բարդծրագրերի պահանջարկը, եւ այս բոլորը մեկփաթեթում
Ստացե՛ք վերջին թարմացված տարբերակները եւ վերահսկե՛ք ծրագրային թարմացումները: Մի՛ անհանգստացեք, դուք կպահպանեք նաեւ նախկին տարբերակով աշխատել ու հնարավորությունը:
Հեշտացրե՛ք ծրագրային ապահովումների բազմակի լիցենզիաների կառավարումը: Ստացե՛ք ծրագրերի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ: Հեշտությամբ ներբեռնե’ք, տեղադրե’ք եւ օգտագործե’ք նշված հավաքածուից Ձեզ անհրաժեշտ քանակի ծրագրեր` ցանկացած պահի:
Ընտրե՛ք բաժանորդագրություն մեկ օգտատիրոջ համար կամ կիսվե’ք ստացած լիցենզիաներով Ձեր աշխատակիցների հետ։